Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին թվիթերյան իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում ապագա նախաձեռնություններում։ Վրաստանը հաստատակամորեն կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին և աջակցում է նրան։ Ակնկալում եմ Վրաստանի և Հայաստանի միջև ամուր և բարեկամական կապերի հետագա ամրապնդում»,-գրել է Կվիրիկաշվիլին։