Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարւտուղար Յուրի Խաչատուրովը հույս Է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ: Այդ մասին հաղորդվում Է կազմակերպության կայքում:
«Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ»,-ասված Է Խաչատուրովի հայտարարության մեջ:
ՀԱՊԿ-ի ղեկավարը շնորհավորել Է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ «քաղաքական փորձը և համաժողովրդական աջակցությունը» թույլ կտան Հայաստանի կառավարությանն ամենակարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները: