Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կհրաժարվի միջուկային զենքից, եթե շահագրգիռ կողմերը դադարեցնեն թշնամական քաղաքականություն իրականացնել Փհենյանի նկատմամբ, հայտնում է «Սինհուան»։
«Անհրաժեշտ է, որ շահագրգիռ կողմերը հրաժարվեն Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունից, այն ժամանակ Հյուսիսային Կորեայում միջուկային զենք ունենալու անհրաժեշտություն չի լինի, իսկ ապամիջուկայնացումը հնարավոր կլինի»,-ասել է Կիմ Չեն Ընը։
Նա հավելել է նաեւ, որ հույս ունի վստահելի հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ երկխոսության միջոցով։