Լավրովը հիասթափված է Իրանի շուրջ Թրամփի որոշումից

16:05     9 մայիսի, 2018

Ռուսաստանը խորապես հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարումից միակողմանիորեն հրաժարվելու  եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի ազգային պատժամիջոցները վերականգնելու կապակցությամբ, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը:

Գործողությունների ծրագիրը միայն Միացյալ Նահանգներին չի պատկանում, այլեւ ողջ միջազգային հանրության սեփականությունն է, որը բազմիցս հաստատել է իր շահագրգռվածությունը դրա պահպանման եւ երկարաժամկետ կայուն իրականացման նպատակով միջազգային եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ միջուկային զենքի տարածումը կանխելու համար:

Չափազանց մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն հերթական անգամ բազմաթիվ պետությունների կարծիքներին դեմ   եւ բացառապես սեփական նեղ շահերի շրջանակում է գործում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

ԳՀՀԾ-ից հրաժարվելու որեւէ հիմք չկա եւ չի կարող լինել: Գործողությունների ծրագիրը ցույց տվեց իր լիարժեք գործունակությունը: Այն արդյունավետ կերպով հաղթահարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները:


© armedia.am