Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իրանցի խորհրդարանականներն այրել են ԱՄՆ-ի դրոշը:
Տեսանյութում երևում է, որ իրանցի խորհրդարանականին չի հաջողվել առաջին անգամից այրել ԱՄՆ թղթե դրոշը, ուստի նրա օգնության են շտապել այլ պատգամավորներ ևս: Նրանք այրել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ համապարփակ գործողությունների պլանի պայմանագրի պատճենը:
Ակցիայի ժամանակ պատգամավորները հակաամերիկյան կարգախոսեր են բացականչել և թափ տվել բռունցքները, իսկ նրանց գործընկերները փորձել են մոտենալ տրիբունային իրենց աջակցությունն ակցիային հայտնելու համար: