Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի տապալման պարագայում իր երկիրը կսկսի միջուկային զենքի մշակման աշխատանքները, փոխանցում է CNN-ը։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հնչել է Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալու ֆոնին:
Նշենք, որ թեև Սաուդյան Արաբիան հրաժարվում է ընդունել միջուկային զենքի տարածման սահմանափակումները, ԱՄՆ-ը վերջինիս միջուկային ռեակտորներ է տրամադրում: