ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը նախատեսված է հունիսի սկզբին Սինգապուրում: Այդ մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նախօրեին Թրամփը լրագրողներին հայտարարել էր, որ Կիմ Չեն Ինի հետ իր հանդիպման վայրն ու ժամանակը կհայտարարվեն առաջիկա երեք օրվա ընթացքում՝ նշելով, որ խոսքը ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության միջև ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանամերձ վայրի մասին չէ: Associated Press գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել է, որ ներկայում Սինգապուրը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին նախատեսվող գագաթաժողովի առավել հավանական վայրն է: