Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական տասնյակ ռազմական օբյեկտների

11:29     10 մայիսի, 2018

Իսրայելի օդուժն ի պատասխան գիշերվա հրթիռակոծման գրոհել է Սիրիայում տասնյակ իրանական օբյեկտներև և հակաօդային պաշտպանության մարտկոցներ: Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակը, փոխանցում է «ՌԻԱ»-ն:

Ինչպես ասված է ռազմական ամփոփագրում, այդ թիրախները պատկանում էին սահմանակից երկրի տարածքում իրանական «Ալ Քուդս» կազմավորումներին:

Գրոհի ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, մայրաքաղաքի օդանավակայանում սպառազինության պահեստները, դիտակետեր, ինչպես նաեւ «Ալ Քուդսի» սահմանամերձ այլ դիրքեր ու սպառազինություններ:

Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Քոնրիկուսը հայտարարել Է, որ Իսրայելի իշխանությունները Սիրիային ավիահարվածներ հասցնելուց առաջ իրազեկել են Ռուսաստանին:

Բանակում ընդգծել են, որ Իսրայելը շահագրգռված չէ Իրանի հետ հակամարտության հետագա էսկալացմամբ, և Թեհրանին կոչ են արել ձեռնպահ մնալ նոր գրոհներից:

 


© armedia.am