Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին նիստը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կկայանա մայիսի 11-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 11:00-ին»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ: