Ասադը հայտնել է, թե ինչ կարժենա Սիրիայի վերականգնումը

13:49     10 մայիսի, 2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայում պատերազմի ավերածությունների վերականգնման համար անհրաժեշտ է 200-400 մլրդ դոլար:

«Ինչո՞ւ գումարը հստակ չէ: Որովհետև մի շարք շրջաններ դեռևս գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ», - նշել է Ասադը:

Նշենք, որ արևմտյան երկրների մեծ մասը հայտարարում է, որ Սիրիայի վերականգնման համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի միայն քաղաքական կարգավորման գործընթացի սկսվելու դեպքում:

 

 


© armedia.am