Լոս Անջելեսի ռեկվիզիտների պահեստից անհետացել է 320.000 դոլար արժողությամբ կոստյումը, որով դերասան Ռոբերտ Դոունի կրտսերը նկարահանել է «Երկաթե մարդ» ֆիլմում, փոխանցում է NEWS.am-ը՝ հղվելով CBS Los Angeles-ին:
Ենթադրվում է, որ կոստյումը գողացել են ապրիլին, սակայն դա հայտնի է դարձել միայն մայիսի 4-ին: Ոստիկանությունում նշվում է, որ պահեստում վերջին անգամ այն տեսել են փետրվարի վերջին: Իրավապահները որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Երկաթե մարդու կոստյումը Ռոբերտ Դաունի կրտսերը կրել է ֆիլմի առաջին մասում, որը լույս է տեսել 2008 թվականին: Ֆիլմի բյուջեն 140 միլիոն դոլար էր կազմել, իսկ վարձույթում ժապավենը հավաքել էր 585.1 մլն դոլար: 2009 թվականին Ջոն Ֆավրոյի ֆիլմն առաջադրվել էր «Օսկար»-ի «լավագույն ձայնային մոնտաժ» և «լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում, նույն թվականին այն ներկայացվել էր BAFTA մրցանակի «լավագույն ֆիզուալ էֆեկտներ» անվանակարգում: 2010 թվականին թողարկվել էր «Երկաթե մարդը» ժապավենի երկրորդ մասը, իսկ 2013-ին՝ երրորդ: