Արցախի և Հայաստանի թանգարանները կմասնակցեն Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին

14:41     10 մայիսի, 2018

Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը հայտնել է, որ Արցախի և Հայաստանի թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին, որը կրելու է «Գերհաղորդակցվող թանգարաններ․ նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, հայտնում է Artsakhpress-ը:

Նա  հավելել  է, որ   մայիսի  18-ին  Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի  է  ունենալու նոր ձեռք բերված արցախյան  ձեռագործ   գորգերի ցուցահանդես, իսկ   մայիսի  19-ին  Արցախի պետական համալսարանում «Հայաստանի Հանրապետությունը և Արցախը 1918-1920 թթ.» թեմայով  դասախոսություն՝  նվիրված  Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:


© armedia.am