Պետգույքի վարչության պետը հրաժարական է տվել

16:11     10 մայիսի, 2018

ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Նա նշել է, որ հեռանալով պետական ծառայությունից՝ չի հեռանում քաղաքականությունից:

«Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի»,- նշել է Արման Սահակյանը:

Արման Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. հունիսից: 


© armedia.am