«Միասին հանուն Կատալոնիա» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կիմ Տորան առաջադրվեց Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմից որպես ապագա տարածաշրջանային ղեկավարի առաջնորդ, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Մեր խումբը գործընկեր և պատգամավոր Կիմ Տոռային ռաջարկում Է Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահի պաշտոնում»,- նշել է Պուչդեմոնը մայիսի 10-ին Twitter-ում տարածված տեսագրությունում:
Մայիսի 9-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննարկման Է ընդունել երկրի կառավարության գանգատարկումը Կատալոնիայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքի բարենորոգման դեմ, որը, մասնավորապես, կարգավորում է տարածաշրջանային ղեկավարի ընտրության ընթացակարգը: Սահմանադրական դատարանի կողմից սույն քայլը փաստորեն արգելափակել է ինքնավարության ղեկավարի պաշտոնը կրկին զբաղեցնելու Պուչդեմոնի հնարավորությունը: