ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ «լավ գործարք» կնքել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից դուրս գալուց հետո։
Նրա խոսքով՝ առկա գործարքը չկարողացավ կանխել Իրանի ձեռքերում միջուկային զենքի հայտնվելու հնարավորությունը, և Մերձավոր Արևելքում այլ երկրները, «որոնք փող ունեն», կսկսեին հնարավորություններ փնտրել՝ միջուկային զենք ստանալու համար։ «Դա աղետի կհանգեցներ»,- ասել է Թրամփը։
«Ես հուսով եմ, որ կհաջողվի գործարք կնքել նրանց հետ, նոր գործարք, լավ գործարք, ազնիվ գործարք, որն ավելի լավը կլինի նրանց (Իրանի) համար: Բայց մենք չենք կարող նրանց թույլ տալ միջուկային զենքի տիրանալ»,- ասել Է նա: