ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի պատմական հանդիպման վայր ընտրվել է Սինգապուրը պայմանավորված վերջինիս չեզոքությամբ, անվտանգությամբ և, իհարկե, աշխարհագրական դիրքով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Սինգապուրը կարող է ապահովել երկու առաջնորդների անվտանգությունը», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Ռոջ Շահը՝ հավելելով, որ Չինաստանի և Թայվանի իշխանությունների միջև առաջին հանդիպումը ևս տեղի է ունեցել Սինգապուրում:
Պաշտոնյայի խոսքերով՝ հանդիպումը կարող է տևել մեկ օր՝ հնարավոր երկարաձգմամբ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հանդիպման մանրամասները դեռևս մշակման փուլում են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը և Կիմ Չեն Ինը կհանդիպեն հունիսի 12-ին Սինգապուրում: