Bank of America-ն կանխատեսում է նավթի գների զգալի աճ

12:41     11 մայիսի, 2018

Bank of America ընկերության փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում նավթի գները կբարձրանան բարելի համար մինչև 100 դոլարի, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Վերլուծաբանների խոսքերով՝ այդ կանխատեսումը կարող է արդարանալ, եթե իրավիճակը Վենեսուելայում և Իրանում հանգեցնի համաշխարհային շուկա նավթի մատակարարումների խանգարման:

Նրանց գնահատականներով՝ երկրորդ քառամսյակում Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կարող է հասնել 90 դոլարի: Նշվում է, որ գինը կարող է ավելի բարձրանալ պայմանավորված ՕՊԵԿ անդամ երկրների դիրքորոշումով և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով:


© armedia.am