ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի պատմական հանդիպման արդյունքը կարող է դառնալ Կորեական պատերազմի ավարտի մասին հայտարարությունը, գրում է ճապոնական Nikkei թերթը:
Մասնավորապես, Վաշինգտոնը ցանկանում է ապրագրել ԿԺԴՀ լիարժեք ապամիջուկայնացման ժամկետները: Ճապոնիան առաջարկել է, որ դա տեղի ունենա մինչև 2020 թվականը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ, գրում է թերթը:
Նշվում է, նաև, որ Թրամփը մտադիր է գագաթաժողովն օգտագործել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ հստակ արտաքին քաղաքական հաղթանակ արձանագրելու համար: