Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել FourFourTwo հանդեսին:
«Հորս շնորհիվ եմ սկսել ֆուտբոլով հետաքրքրվել` տեսնելով, թե ինչպես է խաղում: Հեշտ չէր փոքր տարիքում` 13 տարեկանում մեկնել Բրազիլիա, հեռու լինելով ընտանիքից և ծնողներից: Բայց ֆուտբոլիստ դառնալու համար պետք է հաղթահարես այդ ամենը»,- ասել է Մխիթարյանը:
Նա հիշել է նաև «Մետալուրգ» և «Շախտյոր» ակումբներում անցկացրած օրերը:
«Կփորձեմ անել առավելագույնը Լոնդոնում հաջողության հասնելու համար: Ուզում եմ անունս գրել «Արսենալ»-ի պատմության մեջ»,-ասել է Մխիթարյանը: