Yerevan Color Festival-2018-ը կանցկացվի հունիսի 2-ին, հայտնում է Pan Armenian-ը:
Այն տեղի է ունենալու «Ռիո մոլի» ավտոկայանատեղիում ժամը 14:30 - 20:30-ը, իսկ երաժշտական բարձր տրամադրությունն ապահովելու են՝ DJ Cenn_gg, DJ Ocean, DJ Alen Hertz, DJ Diana, DJ Minasoff, DJ Strong:
«Գույներով լի» փառատոնին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել: Տոմսի արժեքը 2000 դրամ է, որը ներառում է՝ մասնակցություն, մեկ տուփ գունափոշի, մի շարք անակնկալներ: