Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաք հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ազնավուրն ընկել և կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում: