Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել Facebook-ում: Այս անգամ նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ և նրան Հայաստան այցելելու հրավեր ուղղել:
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: