Իսրայելի վարչապետ. «Եվրատեսիլ 2019» կկայանա Երուսաղեմում

18:30     13 մայիսի, 2018

Մայիսի 13-ին՝ կառավարության ամենշաբաթյա նիստի ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել է, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կկայանա Երուսաղեմում, հաղորդում է ТАСС-ը։

«Այս օրերին Երուսաղեմն օրհնվում է բազմաթիվ ընծաներով, ու ևս մեկը մենք ստացանք նախորդ գիշեր՝ Նետայի փայլուն հաղթանակով: Ընծան այն է, որ հաջորդ տարի Եվրատեսիլը կժամանի Երուսաղեմ: Մենք հպարտանալու ենք նրանով, որ ընդունում ենք այն »,- նշել է Նաթանյահուն։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018» մրցույթում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Նետա Բարզիլայը։


© armedia.am