Աստանայում աշխատանքն է սկսել Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված բանակցությունների իններորդ փուլը: Օրվա ընթացքում սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի, իսկ լույս մայիսի 15-ի գիշերը՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության ժամանումը:
Այդ մասինհայտնել է հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Նա հավելել է, որ Աստանա կժամանեն նաև Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, և ՄԱԿ-ի պատվիրակությունը:
ԱՄՆ-ի պատվիրակությունը չի մասնակցելու բանակցություններին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Աստանա կժամանի այսօր ցերեկը: Սիրիական զինված ընդդիմության ժամանումն սպասվում է մայիսի 15-ի գիշերը»,- ասել Է Ժայնակովը, փոխանցում է «Արմենպրես»-ը: