Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ղեկավարած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը (VVD) ցանկանում է օրենքով արգելել երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից նախընտրական քարոզարշավի անցկացումը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշման հրապարակումից հետո Նիդերլանդները, Գերմանիան և Ավստրիան հայտարարել էին, որ իրենց տարածքում թույլ չեն տալու այդ թեմայով որևէ հանրահավաքի անցկացում:
Մարկ Ռյուտեի ղեկավարած կուսակցությունն սկսել է նախաձեռնություն հնարավոր քարոզարշավը պաշտոնապես Նիդերլանդներում արգելելու նպատակով: Կուսակցության պատգամավոր Բենտե Բեքերը նշել է, որ Նիդերլանդներում քարոզարշավ անել ցանկացող թուրք քաղաքական գործիչները տեղի հասարակության շրջանում անհանգստություն են առաջացնում: Բացի այդ, նա ընդգծել է, որ Թուրքիայում նախընտրական շրջանի լարվածությունն ու հնարավոր բախումներն այդպիսով տեղափոխվում են Նիդերլանդներ, ուստի անհրաժեշտ է իրավական առումով կարգավորել հարցը: