Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ վերջնագիր է ներկայացրել Եվրոպային

11:38     14 մայիսի, 2018

Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո Իրանը մտադիր է վերջնագիր ներկայացնել գործարքի եվրոպական մասնակիցներին՝ պահանջելով վերջինիս պահպանման երաշխիքներ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

Նրա խոսքերով՝ եվրոպական երկրներն ունեն 45-60 օր ժամանակ ներկայացնելու Իրանի շահերի պաշտպանության և ԱՄՆ-ի՝ գործարքից դուրս գալու հետևանքով վնասների փոխհատուցման անհրաժեշտ երաշխիքներ:

Պաշտոնյան նշել է, որ եթե գործարքի եվրոպացի մասնակիցները սահմանված ժամկետում չներկայացնեն պահանջվող երաշխիքները, Իրանը «հարկադրված որոշումներ» կընդունի:

 


© armedia.am