"Asiana Airlines" հարավկորեական ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը մայիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում բախվել Է "Turkish Airlines" ընկերությանը պատկանող Airbus А321 օդանավին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Սեուլ մեկնող հարավկորեական հանրանավը թևով փխել է թուրքական ինքնաթիռի պոչամասին, որն Ստամբուլի օդանավակայան էր ժամանել Հյուսիսային Կիպրոսից: Բախումից հետո ինքնաթիռները հանվել են թռիչքներից և ուղարկվել ստուգման: Բախման պահին օդանավերում գտնված անձանցից ոչ ոք չի տուժել:
Պատահարի վայր ժամանած հրշեջները կանխել են բռնկման հնարավորությունը: Միջադեպից հետո ձեռնարկվել են անվտանգության համապատասխան միջոցներ: