Հավայիում տարհանում են հայտարարել նոր հրաբխային ճեղքվածքի առաջացման պատճառով

13:21     14 մայիսի, 2018

Հավայան կղզիների իշխանությունները հայտնել են ավտոճանապարհներից մեկի մոտ գտնվող բնակավայրի բնակիչների տարհանման մասին՝ Կիլաուեա հրաբխի ժայթքումից հրաբխային ճեղքվածքի առաջացման պատճառով, ասվում է Հավայիի օկրուգի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ այս պահին հայտնի Է 18 հրաբխային ճեղքվածքների առաջացման մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հավայան կղզիների իշխանությունները բնակչության տարհանում են հայտարարել Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարհանման մասին կարգադրությունը վերաբերել է շուրջ 10 հազար մարդու: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լավայի հոսքերը ոչնչացրել են առնվազն 30 տուն:

 


© armedia.am