Արցախում սկսել է գործել «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

17:33     14 մայիսի, 2018

Արցախում արդեն գործում է նորաստեղծ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, հայտնում է Artsakhpress-ը:

Այս  մասին այսօր  Ստեփանակերտի   Մեսրոպ Մաշտոց   համալսարանում երիտասարդների  և   լրագրողների    հետ      հանդիպման    ժամանակ  ասել է  «Երիտասարդական  հանրային  հետազոտությունների  կենտրոն»  ՀԿ-ի   ղեկավար  Հովիկ  Ավանեսովը:

«Մեր   նպատակն  է  նպաստել   ազգային միասնական     գաղափարախոսությանը,   ընդգրկել Արցախի, Հայաստանի  և  Սփյուռքի  երիտասարդությանը՝  իրականացնելու  համար մշակութային,  գիտական, սպորտային  մի  շարք  ծրագրեր: Համագործակցելով   Արցախի, Հայաստանի և  Սփյուռքի     կազմակերպությունների    հետ՝   ծրագրերի  իրականացումն  սկսելու  ենք  սահմանամերձ    համայնքներից: Օգտագործելով  երիտասարդության   ներուժը՝   մենք     փորձելու  ենք  համայնքներում  ևս  աշխուժություն  մտցնել»,-ասել  է  Հ. Ավանեսովը  և  նշել, որ   ՀԿ-ում  ընդգրկված   է 21 անդամ:

Հ.  Ավանեսովը  հավելել  է, որ   կազմակերպությունում  ինչպես Արցախից, այնպես  Էլ  Հայաստանից  ընդգրկված են տարբեր ոլորտներից մասնագետներ,որոնք հիմնականում զբաղվում են տարածաշրջանային  հիմնախնդիրներով,ուսումնասիրում  միջազգային  իրավիճակներ  և տարբեր ուղղություններով կատարում     վերլուծություններ:


© armedia.am