Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության երկրների առաջնորդներին, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։ Այդ մասին ՌԴ նախագահն ասել է ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Իր ելույթում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մաղթել է Ռուսաստանին բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը, նաև հույս հայտնել, որ դահլիճում ներկա երկրների ղեկավարները հրավերք կստանան դիտելու խաղերը։ «Դուք բոլորդ հրավիրված եք, ես այդ մասին արդեն ասել եմ»,- պատասխանել է Պուտինը։