Կատալոնիայի խորհրդարանը պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռային ընտրել է տարածաշրջանի կառավարության ղեկավարի պաշտոնում: Մայիսի 14-ին պալատում կայացած քվեարկության ընթացքում «Միասին՝ հանուն Կատալոնիայի» խմբից թեկնածուն ստացել է պատգամավորների պարզ մեծամասնության աջակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում Տոռայի թեկնածության շուրջ կայացած քննարկումները դարձել են երկրորդը: Նրա թեկնածության օգտին քվեարկել է Կատալոնիայի խորհրդարանի 66 պատգամավոր, 65-ը դեմ են եղել, ևս չորսը ձեռնպահ են մնացել: Մայիսի 12-ի առաջին նիստի ընթացքում հավակնորդին անհրաժեշտ էր ստանալ 135 խորհրդարանականներից առնվազն 68-ի, այսինքն՝ բացարձակ մեծամասնության ձայնը: Քանի որ դա տեղի չունեցավ, երկու օր անց պալատում անցկացվեցին նոր բանավեճեր: