Գազայի հատված. ԱՄՆ արգելափակել է ՄԱԿ ԱԽ հայտարարությունը

12:29     15 մայիսի, 2018

ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտարարության ընդունումը, հայտնում է Times of Israel-ը:

Հայտարարության տեքստում մասնավորապես քննադատության էր ենթարկվում խաղաղ պաղեստինցների սպանությունները և կոչ էր արվում դրանց վերաբերյալ անկախ հետաքննություն սկսել:

Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 59-ի: Բողոքի ակցիաները կապված ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ:


© armedia.am