ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորուքն արդեն մի քանի շաբաթ է՝ հանգիստ չի տալիս Հայաստանի քաղաքացիներին։
Վերջին օրերին բուքմեյքերական գրասենյակները հատուկ խաղադրույք էին սահմանել մայիսի 14-ին Սոչիում նախատեսված ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտաքին տեսքի վերաբերյալ. կսափրվի՞ վարչապետը գագաթաժողովից առաջ, թե՞ ոչ։
«Կարծում եմ` չեմ սափրվի, կոչ եմ անում դադարեցնել խաղադրույքները», - Սպուտնիկ Արմենիան է ասել Փաշինյանը։