Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
«Դիմել եմ Քնեսեթի նախագահին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելի կողմից օրինականացնելու համար», - ասել է Բեննետը:
Նա նշել է, որ 2016 թվականին Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը սխալ էր և տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ՝ ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնությանը»:
Նախարարը Իսրայելի քաղաքացիներին առաջարկել է հրաժարվել Թուրքիա մեկնելուց, ինչպես նաև վարչապետին խնդրել է կառավարությունում քննարկել Սիրիայում քրդական փոքրամասնության իրավունքների ճանաչումը: