Թուրքիան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին: Պատճառը Իսրայելի բանակի ու պաղեստինցիների միջև լարվածությունն է Գազայի հատվածում , որի արդյունքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, գրում է «Լենտա»-ն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի դեսպան Էյթան Նաէհին մայիսի 15-ին խորհուրդ է տվել որոշ ժամանակով վերադառնա իր երկիր: Պաշտոնական Անկարայի այս քայլից հետո Իսրայելի ԱԳՆ է կանչվել Երուսաղեմում Թուրքիայի դեսպան Հյուսնու Գյուրջանը: Նրանից պահանջել են «որոշ ժամանակով բանակցությունների համար» վերադառնալ Թուրքիա:
Մայիսի 16-ի առավոտյան Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի գլխավոր հյուպատոսից ևս պահանջել է լքել Թուրքիան։