Իրանի հետ ատոմի մասին համաձայնագիրն այժմ չեղարկելը սխալ է. Մերկել

15:15     16 մայիսի, 2018

Իրանի հետ ատոմի մասին համաձայնագիրը կատարյալ չէ, բայց այժմ սխալ է գործարքը չեղարկելը: Այս մասին Բունդեսթագում իր ելույթում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

«Այս համաձայանագիրը կատարյալ չէ, բայց Իրանը, ԱԷՄԳ-ի տվյաներով, գործարքի շրջանակներում կատարում է իր պարտականությունները: Այս համաձայնագիրը միաձայն հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ուստի մենք՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, և մեզ հետ միասին Եվրամիության մյուս անդամները սխալ ենք համարում այս իրավիճակում այս պայմանագիրը չեղյալ հայտարարելը», - ասել է Մերկելը:


© armedia.am