Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է «HALO Trust» կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ «HALO Trust»կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: