Մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում Եվրասիական տնտեսական միությունը և Իրանն ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր ազատ առևտրի գոտու վերաբերյալ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Աստանայի տնտեսական համաժողովում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա մասնավորապես նշել է. «Այժմ համաձայնագրում ներառված Է այն ապրանքների սկզբնական ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադրաձ առևտրում կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայնագիրն ընդգրկում Է փոխադարձ առևտրի ծավալի 50 տոկոսը»:
Տիգրան Սարգսյանի խոսքով, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալը 2017 թվականին կազմել Է 2,7 մլրդ դոլար: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կողմերը կկարողանան տնտեսել ներմուծման մաքսատուրքերի վճարման հարցում: ԵԱՏՄ-ի համար նախատեսված ցանկում ներառված են մսամթերքն ու յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի ու շոկոլադի առանձին տեսակներ, կոսմետիկա, Էլեկտրոնային ու մեխանիկական սարքավորումների տեսակներ: Իրանական կողմը տարիֆային զիջողություններ կստանա պարենային ապրանքների ընդգրկուն ցուցակով, որը կներառի բանջարեղեն, մրգեր, չորացրած մրգեր, ինչպես նաեւ շինարարական նյութեր: