Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

11:26     17 մայիսի, 2018

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային հատվածում գտնվող մի քանի օբյեկտներին, որոնք կապված են անկլավում իշխող ՀԱՄԱՍ շարժման հետ, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Մեր կործանիչները ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հյուսիսային մասում: Դրանցից չորսը պատկանում են ահաբեկիչների ռազմական համալիրին, ևս երեքը կապված են զենքի արտադրության հետ»,- գրել Է բանակի մամուլի ծառայությունը Twitter-ում:

Նշվում է, որ գրոհն իրականացվել է  Սդերոտ իսրայելական քաղաքի գնդացրային գնդակոծմանն և օրվա ընթացքում կրակոցներով հարձակումների մի քանի միջադեպերին ի պատասխան:

 Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում իսրայելցի զինվորականների և պաղեստինցի ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է 60, վիրավորվել՝ ավելի քան 2400 պաղեստինցի:


© armedia.am