Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար քարտուղար Տիգրան Բալայանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահ երկրների առաջարկների հիման վրա Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Դրա համար հարկավոր է 2016 թվականի Ադրբեջանի ագրեսիայից հետո բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել», - ընդգծել է Տիգրան Բալայանը: