Աշխարհի քաղաքների բնակչությունը 2050 թվականին կհասնի 9.8 միլիարդ մարդու, իսկ 2028 թվականին Դելին կդառնա խոշորագույն մայրաքաղաք` առաջ անցնելով ներկայիս ռեկորդակիր Տոկիոյին: Նման կանխատեսումը ներկայացրել էր ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչությունը: Նրա գնահատականով 10 տարվա ընթացքում Հնդկաստանի ագլոմերացիայում, որը ներառում է Նոր Դելի մայրաքաղաքը կբնակվի 37,2 միլիոն մարդ, հայտնում է NEWS.am-ը:
«Տոկիոն աշխարհի խոշորագույն քաղաքն է, որի ագլոմերացիայում 37 միլիոն մարդ է ապրում: Նրան հետևում է Դելին՝ 29 միլիոն, Շանհայը` 26 միլիոն բնակիչներով, Մեխիկոն և Սան Պաուլոն, որոնցից յուրաքանչյուրի բնակչությունը մոտ 22 միլիոն մարդ է:
Այսօր Կահիրեում, Մումբայում, Պեկինում և Դաքքայում մոտ 20 միլիոն բնակիչ կա: Մինչև 2020 թվականը Տոկիոյի բնակչությունը կսկսի նվազել, իսկ Դելին կշարունակի աճել և մոտավորապես 2028 թվականին կդառնա աշխարհի ամենաբնակված քաղաքը», - նշել են ՄԱԿ-ում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհի բնակչության 55 տոկոսը ապրում է քաղաքներում` շուրջ 7,6 մլրդ դոլար: 21-րդ դարի կեսերին, երբ մոլորակի բնակչության թիվը կհասնի 9.8 մլրդ, այդ ցուցանիշը 68 տոկոսով կնվազի: