Կատալոնիայի նոր ղեկավարը հրաժարվել է հավատարմության երդում տալ Իսպանիայի թագավորին

17:40     17 մայիսի, 2018

Կայացել է Կատալոնիայի նոր ղեկավարի երդմնակալության արարողությունը, որով նա պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները:

Արարողության ընթացքում Տոռան խոստացել է հավատարմորեն կատարել իր պարտականությունները և «նվիրված լինել Կատալոնիայի ժողովրդին, որին ներկայացնում է տարածաշրջանի խորհրդարանը»: Միևնույն ժամանակ իր խոսքում նա չի հիշատակել հավատարմության մասին ո՛չ Իսպանիայի թագավոր Ֆելիպ VI-ին, ո՛չ իսպանական սահմանադրությանը:

Նշենք, որ երդմնակալության արարողությանը իսպանական կառավարության ներկայացուցիչներ չեն եղել:


© armedia.am