Բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ներառյալ զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Թաիլանդի տարածքում, ղ ազգային անվտանգության մակարդակի բարձրացման նախագծի շրջանակներում ազգային անվտանգության մակարդակի բարձրացման նախագծի շրջանակներում կգրանցվեն թագավորության պաշտպանության նախարարության տվյալների հատուկ բազայում, հայտնում է Bangkok Post թերթը:
Դեռևս հայտնի չէ, թե այս նորամուծությունն ինչպես կանդրադառնա զբոսաշրջիկների վրա: Օտարերկրացի քաղաքացիներն այժմ պարտավոր են թագավորության իշխանություններին հայտնել բնակության իրենց ընթացիկ հասցեն ոչ միայն երկիր մուտք գործելիս, այլև այնտեղ գտնվելու յուրաքանչյուր 90 օրը մեկ: Հակառակ դեպքում նրանց տուգանային պատժամիջոցներ են սպառնում:
Անցյալ տարի Թաիլանդի հանգստավայերն ընդունել են 35,4 միլիոն հանգստացողների, որոնք այստեղ ավելի քան 50 միլիարդ դոլար են թողել: