«Թուրքիա, դու պատասխանատու ես հայերի Ցեղասպանության համար». Իսրայելի վարչապետի որդի

10:03     18 մայիսի, 2018

Իսրայելի վարչապետի ավագ որդին` Յաիր Նեթանյահուն, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ Թուրքիան պատասխանատու է հայերի Ցեղասպանության համար, հայտնում է Sputnik Армения-ն:

Յաիր Նեթանյահուն իր գրառումը կատարել է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին: Հիշեցնենք, որ Իսրայելը կտրուկ էր պատասխանել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացվելուց հետո պաղեստինցիների զանգվածային ցույցերին: Ի պատասխան, Էրդողանն Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն»:

«Թուրքիա, դու պատասխանատու ես Կիպրոսի, Հունաստանի ժողովուրդների, քրդերի հանդեպ աննկարագրելի ոճրագործությունների և նրանց տառապանքների, ինչպես նաև հայերի Ցեղասպանության համար: Նաև կցանկանայի հիշեցնել թուրքերին, որ նրանք եկել են Կենտրոնական Ասիայից և անօրեն բռնազավթել Կոստանդնուպոլսի և Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդների հողերը: Այնպես որ, լռի'ր», - գրել է Յաիր Նեթանյահուն:


© armedia.am