Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Բաբայանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն.
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արմեն Բաբայանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ: