Միացյալ Նահանգները մտադիր են լայն կոալիցիայի ձևավորել՝ աշխարհի բազմաթիվ պետությունների մասնակցությամբ` հակազդելու Իրանի կառավարության գործունեությանը, որը Վաշինգտոնը համարում է ապակայունացնող: Այս մասին տեղեկացրել է Պետական դեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Հեզեր Նաուերտը լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ:
«Միացյալ Նահանգները համառորեն աշխատելու են, որպեսզի բազմաթիվ երկրների մասնակցությամբ ձևավորեն կոալիցիա, ոչ ԻՊ-ի դեմ գործող կոալիցիայի օրինակով, նպատակ ունենալով իրանական ռեժիմի գործողությունները դիտարկել ոչ միայն իրանական գործարքի ոսպնյակով, այլ նրա բոլոր ապակայունացնող գործողությունների ոսպնյակի միջով»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ Նաուերտը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը ոչ թե «հակաիրանական կոալիցիա» ձևավորելու մասին է, այլ «Իրանի ռեժիմի և նրա գործողությունների դեմ, այլ ոչ թե Իրանի ժողովրդի դեմ»: Այն հարցին, թե որ պետություններն են այս միության անդամ դառնալու համաձայնություն տվել, նա չարձագանքեց: