ՄԱԿ-ը մայիսի 17-ին երկրներին կոչ է արել անհապաղ միջոցներ տրամադրել Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժած հազարավոր պաղեստինցիներին բժշկական օգնություն ցույց տալու համար: Ինչպես լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հաքը, վիրավորների բուժման և վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 24,6 միլիոն դոլար:
Մայիսի 15-ին Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը պաշտոնապես Երուսաղեմ տեղափոպելու պատճառով ական տեղափոխումը Երուսաղեմ Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին կատաղի բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի բնակչության և իսրայելացի զինվորականների միջև: Վերջին տվյալներով՝ ընդհարումների ընթացքում զոհվել է ավելի քան 60, վիրավորվել՝ ավելի քան 2,8 հազար պաղեստինցի: Գազայի և Իսրայելի սահմանին բողոքի ակցիաները շարունակվում են մարտի վերջից, միջազգային հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ այդ ժամանակահատվածում տուժել է ավելի քան 10 հազար մարդ: