ՄԱԿ-ի Անտվանգության խորհրդի համար Քուվեյթը բանաձևի նախագիծ է պատրաստել, որը դատապարտում է պաղեստինցիների բողոքի ակցիաների ճնշմանն ուղղված՝ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և կոչ է անում ի պաշտպանություն պաղեստինցիների՝ տարածաշրջանում տեղակայել միջազգային առաքելություն:
Այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի մի աղբյուր: Ըստ վերջինիս՝ տեքստը տարածվել է Անվտանգության խորհրդի անդամների շրջանում և կարող Է քննարկվել մինչեւ այս շաբաթվա վերջը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նախագծում վճռականորեն դատապարտվում է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց դեմ ուժի կիրառումը օկուպացված պաղեստինյան տարածքներում՝ նախևառաջ Գազայում: Հրեական պետության իշանություններից պահանջվում է անհապաղ դադարեցնել այդ գործողությունները և հարգել իր հանձնառությունները միջազգային իրավունքի շրջանակներում: