Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան և ներկա գտնվել Թանգարանների միջազգային օրվան նվիրված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։
Երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման և տարածման, մշակութային և գիտա-կրթական տեսանկյուններից։
Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։