ԱՄՆ Տեխասի նահանգում ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները սխալմամբ նետել է տարրական դպրոցի տանիքի վրա:
Նշվում է, որ այդ պահին դասերն արդեն ավարտվել էին և երեխաները լքել էին դպրոցը, ուստի՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Սակայն միջադեպի արդյունքում դպրոցը հոսանքազրկվել է:
Նշվում է, որ զինամթերքը կվերադարձվի Ֆորտ Բլիսի ռազմական ոստիկանությանը: Ռազմական բազան կվերանայի թռիչքների երթուղիները, որպեսզի նման իրավիճակներից այլևս խուսափի: